Կյանքի առաջին ինը տարիներն անցկացրել է ծննդավայրում, 1826 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա։ 1830-ական թվականների սկզբին սովորել է Միխայիլ Պետրովիչ Պոգոդինի մասնավոր դպրոց-պանսիոնում։ Այդ ժամանակաշրջանում աչքի էր ընկել իր ընդունակություններով, հետաքրքրասիրություններով և լուրջ զբաղմունքներով։ 1832 թվականին տասնհինգամյա Ակսակովը դարձել է Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժնի ուսանող, որտեղ դասավանդում էին պրոֆեսորներ Պավլովը, Նադեժդինը, Պոբեդոնոսցևը։ 1835 թվականին ստացել է թեկնածուական դիպլոմ։ Ուսում ստանալով համալսարանում, միաժամանակ Բելինսկու և Բոդյանսկու հետ դաձել է Ստանկևիչի խմբակի անդամ։ Այդ ժամանակաշրջանում նա տարված էր գերմանական դասական փիլիսոփայությամբ, որի ազդեցությունը զգացվում էր նրա աշխատանքներում, անգամ նրա 1846 թվականի մագիստերական աշխատանքում։ 1837 թվականին կապվել է սլավոնասերների խմբակին։ 1838 թվականին մեկնել է արտասահման և վերադարձել հինգ ամիս անց։
↑Осповат А.Л. Аксаков Константин Сергеевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 32-34.
↑Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
Осповат А.Л. Аксаков Константин Сергеевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 32-34.
Эрнандес Е. Н. АКСАКОВ Константин Сергеевич // А. Ю. Андреев, Д. А. Цыганков Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 17—18. — ISBN 978-5-8243-1429-8.